Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ինչ դեր ունեն թարգմանությունները (видео)

Պրոֆեսիոնալ թարգմանությունը մեծ դերակատարում ունի հատկապես դատաիրավական ոլորտի օրենսդրության մեջ. այսօր հայտարարեց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Նա այսօր մասնակցում էր «ԵՄ օրենսդրության եւ դատական համագործակցության ոլորտում քաղաքական համապատասխանեցման գործընթաց եւ Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» թվինինգ ծրագրի հետ համատեղ կազմակերպված համաժողովին: «Անդամակցելով տարբեր միջազգային կազմակերպություններին` մենք վավերացնում ենք միջազգային պայմանագրեր, որոնց պարագայում հետագայում խնդիր ենք ունենում, երբ այն փորձում ենք ներդնել իրավական համակարգում: Եւ ահա այս պարագայում անգնահատելի նշանակություն ունի թարգմանությունների հարցը այս ոլորտում»,- ընդգծեց փոխնախարարը: