A
A
Խոշոր բիզնեսն ուզում են ազատել պարտադիր աուդիտից (видео)
Поддержи А1+!100 կողմ, 15 դեմ, 2 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Մինչ քվեարկությունը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, որոնք այս օրենքով ունենում են շահերի բախում, թող չմասնակցեն քվեարկությանը, ու դա ավելի ազնիվ կլինի: «Ես իհարկե ընդունում եմ մարտնչող պատգամավորին, բայց դա պատգամավորի կամքն է՝ մասնակցել, թե ոչ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ այդպիսով, ըստ էության, չթաքցնելով, որ դահլիճում կան նման պատգամավորներ: