Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Փողոց են անցնում` վտանգելով կյանքը (видео)

Սարի թաղի բնակիչներն ամեն օր աշխատանքի, դպրոց կամ տուն հասնելու համար փորձությունների միջով են անցնում՝ ընդհուպ վտանգում իրենց կյանքը։ Մովսես Խորենացի փողոցում հետիոտնի համար գծանշան է նախատեսված, սակայն հետքն անգամ չի երեւում։ Վերջին անգամ բնակիչները գծանշանը տեսել են մեկ տարի առաջ։ «Անձրեւին, ցեխին եկան գծեցին, հետո մաքրվեց գնաց»,-ասաց Սարի թաղի բնակիչ Հենրիկ Բարսեղյանը։ «Սպասում են` մի վտանգավոր բան լինի, նոր ներկեն»,-բորբոքված նշեց մեկ այլ բնակիչ Հենրիկ Համբարձումյանը։