Հարցեր վարչապետին (видео)
Поддержи А1+!34 պատգամավոր այսօր հերթագրվեց՝ հարցեր ուղղելու վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նոր Կառավարության ծրագրի վերաբերյալ: «Բա մի ժամանակ վարչապետին հարցեր չէիք տալիս»,- փորձեց կատակել վարչապետը: Առաջինը հարցը տվեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նախ նկատելով. «Համենայնդեպս, ձեր ասածը, պարոն Աբրահամյան, ինձ չէր վերաբերում. ինչքան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եմ հարցեր տվել, ավելի դժվար հարցեր ձեզ եմ տալու»: Այնուհետեւ նա հետաքրքրվեց. «Ձեր կառավարությունում չկա՞ն նախարարներ, որոնք ձեռնարկատերեր են, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ դա արգելված է: Ում հետ խոսում եմ, բոլորը վատ են արտահայտվում ձեր կադրերից որոշների մասին, քանի որ նրանք հիմնականում Սերժ Սարգսյանի առաջարկով են նշանակվել»: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը չունի կոնկրետ որեւէ տեղեկատվություն, որ որեւէ նախարար զբաղվում է ձեռնարկատիրությամբ. «Եթե կան նման մարդիկ, ապա նրանք կառավարությունից կհեռանան: Ում էլ նշանակեինք, անգամ ձեզ՝ պարոն Մանուկյան, էլի մարդիկ կլինեին, որ վատ կարտահայտվեին: Ես հաշվի եմ առել յուրաքանչյուր նախարարի փորձը»: Արամ Մանուկյանը ավելացրեց. «Մենք էն գլխից ասել ենք, որ որեւէ կառավարության հետ մտադիր չենք պատասխանատվություն վերցնել: Մեզ հանեք ձեր կողմից առաջարկված վերահսկիչ որոշ պաշտոններից, մենք այդ դաշտում ձեզ հետ չենք համագործակցի: Եթե կային որոշ հույսեր ձեր պաշտոնավարման, ձեր տված խոստումների հետ կապված, ձեր կադրային նշանակումներից հետո դրանք հերքվեցին: Եթե դուք չգիտեք, թե նախարարներից ով ինչ ձեռնարկատիրությամբ է զբաղվում, մամուլ կարդացեք»: