Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վերջին զանգաը`մայիսի23-ին (видео)

Շուրջ 25000 շրջանավարտ այս տարի՝ մայիսի 23-ին, կնշի Վերջին զանգը։ «Ոստիկանությունը դեռ մեկ շաբաթ առաջ հանդիպել է դպրոցների աշակերտների հետ եւ զգուշացրել, որպեսզի Վերջին զանգի օրը լինեն ավելի քան ուշադիր, նաեւ ծնողներին եւ ուսուցիչներին են հորդորել՝ լինել ուշադիր»,-- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։ Վերջին զանգին տոնական միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ մարզերում։ Նարինե Հովհաննիսյանը խորհուրդ տվեց՝ որքան հնարավոր է՝ ճոխություններից զերծ մնան աշակերտներն ու ծնողները, քանի որ ոչ բոլոր շրջանավարտներն ունեն հնարավորություն նման ճոխությունների։