Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հովիկ Աբրահամյանը՝ Գեւորգ Մարզպետունի (видео)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կերպարը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ամբիոնից գնահատեց որպես անկաշկանդ, չբարդութավորված: Պարոն Հակոբյանը գնահատեց հատկապես նրա այցը քառյակի նիստին, սակայն, ըստ նրա, վատ էր, որ բովանդակային որեւէ առաջարկ իր հետ չէր բերել. «Ես հավատում եմ ձեր անկեղծությանը, սակայն պետք է հայտնեմ ոչ իշխանական քառյակի դիրքորոշումը, որը ճիշտ որոշում է կայացրել ու որը այս համակարգի դեմ է ուղղված, այլ ոչ՝ ձեր: Մենք եկել ենք համաձայնության, որ դեմ ենք քվեարկելու նոր Կառավարության ծրագրին: Պարոն Աբրահամյան, դուք շատ ինքնավստահ եք ու չգիտեմ՝ Գեւորգ Մարզպետունու կերպար խաղալով՝ անհատը ի դեմս ձեզ, կկարողանա՞ այստեղ ինչ-որ բան փոխել: Կներեք, մենք չենք հավատում դրան»: