A
A
Ազնավուրը` միշտ (видео)
Поддержи А1+!Նրա համերգներն անվանում էին քնքշության, սիրո և կարոտի երկու ժամ: Էդիտ Պիաֆը, ով փոխեց Նրա ճակատագիրն արմատապես, ասում էր. «Նա իսկական է»: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել», -- ասաց մի անգամ նրան Շարլ դը Գոլը: Ազնավուրը գրավեց աշխարհը: Դարձավ ֆրանսիական շանսոնի արքա, աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան: Նրա երգերն ուղեկցում են արդեն մի քանի սերնդի, իսկ նա շարունակում է շրջել աշխարհով մեկ, համերգներ տալ: Այսօր էլ իր ծննդյան 90-րդ տարեդարձը Շարլ Ազնավուրը կնշի «Լեգենդը վերադառնում է» համերգով՝ Բեռլինում: «Ծննդյան տարեդարձի երեկույթները լավ են 18 տարեկանների համար: Ինձ չի հուզում, թե քանի տարեկան եմ՝ 89 թե 90: Ուղղակի ազատ օր ունեի և համաձայնեցի համերգ տալ»,- հայտարարել է Ազնավուրը France TV-ին: