A
A
Գալուստ Սահակյանը ՀՀ 40-50 տոկոս ստվերը օրինաչափ է համարում (видео)
Поддержи А1+!Քիչ առաջ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրեն ցավ է պատճառում այն, որ ծրագրային փաստարկների բացակայության դեպքում որոշ քաղաքական գործիչներ անցնում են դիմացինին անվանարկելու մաղձոտ պրակտիկայի։ «Իշխանությունը և ընդդիմությունը գտնվում են նույն նավում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ երկրի համար յուրաքանչյուրն է պատասխանատու։ Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի ելույթին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա ոչ թե քաղաքական, այլ պետական գործչի ելույթ էր, քանի որ քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրության, իսկ պետականը՝ պետության մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից։