Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Օդաչուները դիմեցին Հովիկ Աբրահամյանին (видео)

Արդեն 8 տարի է՝ հաշմանդամություն ունեցող օդաչուները չեն ստանում իրենց հասանելիք թոշակները; Իրենց գոյության մասին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հիշեցնելու համար այսօր նրանք կրկին կառավարության շենքի մոտ էին; «2006 թվին մեր կառավարությունը մտածված «Հայկական ավիաուղիներին» տարավ սնանկացման։ Երբ որ սնանկանում են, եղած գույքը պետք է վաճառեին եւ տային փոխհատուցում պահանջող անձնավորություններին։ Ցավոք սրտի, մինչեւ սնանկացնելը, իրար մեջ բաժանեցին»,- ասաց ցուցարարներից Սեյրան Սարգսյանը։ 60-ից ավելի օդաչուները զգուշացնում են իրենց իրավունքները վերականգնելու համար ոչնչի առաջ կանգ չեն առնելու։