Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հայերն ամենաշատն արտագաղթում են ՌԴ, Ուկրաինա, Թուրքիա (видео)

Ռուսաստանի Դաշնության վերջերս ընդունած մուտքի վիզայի մասին օրենքն ի վնաս Հայաստանի չէ՝ կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նրան նույնիսկ զարմացնում է այն հանգամանքը, թե ինչու այս ողջունելի օրենքը ՀՀ կառավարությունը խուճապահար ընդունեց. «Ռուսաստանում մնալու 90 օրն ավելացրին, որ այդ արտագաղթը չլինի, մարդիկ աշխատեն ու գան»,- նշեց նա։ Ըստ նրա՝ Հայաստանում ներկայումս պետք է ապրեր 5 միլիոն մարդ,բայց ապրում է 2,5-ը, մնացածն արտագաղթել են։ Ռուսաստանի բնակչությունը 10 տարվա ընթացքում կրճատվել է 5 միլիոնով. «Ռուսաստանում մարդկանց թվի կրճատում կատարվում է հիմնականում ռուս ժողովրդի հաշվին, Ռուսաստանը մտավախություն ունի, որ ազգագրական պատկերը կփոխվի»,- նշեց Ադիբեկյանը։