Արտասանեցին ու երգեցին Սերժ Սարգսյանի պատվին (видео)
Поддержи А1+!Ի տարբերություն անցած տարվա, այս տարի Սարդարապատում տոնակատարություններն ավելի համեստ անցկացվեցին: Նախորդ տարի հուշահամալիրի ամբողջ երկայնքով սեղաններ էին փռվել, եւ պաշտոնյանների մեծ մասը հասցրել էր անգամ գինովնալ: Այս տարի տոնակատարությունը սահմանափակվեց շքանշանների հանձնմամբ: Զինվորականը, ուսուցիչը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը մեկ ուղեծրում են, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն՝ Սարդարապատում 1918թ. ՀՀ առաջին պետականության եւ հերոսամարտերի առիթով այսօր հայտարարեց Սերժ Սարգսյանը. «Մենք փրկվեցինք այստեղ, ինքներս վաստակեցինք ապրելու եւ միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը»: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, հայկական 2-րդ հանրապետության` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ելույթ չունեցավ, թեեւ լրագրողներին նախապես խոստացել էր` հանդիսության ավարտից հետո հարցազրույց տալ։ Տոնի առթիվ Սերժ Սարգսյանը շքանշաններ, մեդալներ եւ կոչումներ շնորհեց տարբեր ոլորտների ներկայացուցիչների: Ժողովրդական արտիստի կոչում ստացավ երգիծաբան, դերասան Աշոտ Ղազարյանը: Դերասանը հուզմունքից սկսեց արտասանել. «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա...»։