Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը (видео)

Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը: Այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ այսօր Աստանայում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խնդրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու ժամկետ սահմանել մինչև սույն թվականի հունիսի 15-ը։ Կրեմլի պաշտոնական կայքէջից իմանում ենք, որ Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նեղ կազմով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ: