Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Հայաստանը չի ստորագրի որևէ լուրջ փաստաթուղթ» (видео)

Երկու-երեք ամիսը մեկ շփման գծում լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը հետապնդում է երկու նպատակ: Այսօրվա ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը դրանով ուզում է ցույց տալ, որ իրեն ձեռնտու չէ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված ստատուս քվոն, թեև նույն այդ Ադրբեջանին ձեռնտու չեն նաև դրական զարգացումները բանակցություններում, եթե այդպիսիք լինեին: Երկրորդ՝ նման միջադեպերով Ադրբեջանը փորձում է որոշ լրջություն հաղորդել իր սպառնալիքներին, ազդեցություն թողնել ԼՂ-ի, ՀՀ-ի վրա, որոշ չափով նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների վրա և դրանով փորձել միակողմանի զիջումներ ստանալ բանակցային գործընթացում: «Իր այս երկու նպատակները արդյունքի չեն բերում, բայց երկու կողմն էլ այս ֆոնի վրա ավելացնում են զոհերի թիվը շփման գոտում»,- ասաց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ այս պահին չի տեսնում լուրջ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականություն: