«Հիմա ով ինչ նամակ ուղարկի, կարդալո՞ւ եք» (видео)
Поддержи А1+!Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի վիճարկի Սերժ Սարգսյանի` Աստանայից հետո ասված այն միտքը, որ Հայաստանը չէր էլ պատրաստվում Մաքսային Միություն մտնել Ղարաբաղի հետ միասին. «Իսկ մենք ո՞ր կազմակերության մեջ ենք մտել Արցախի հետ միասին»։ Չնայած դրան, ըստ նախարարի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ չի դրվելու մեր երկրի Մաքսային միության անդամ դառնալուց հետո, ամեն ինչ լինելու է նախկինի պես. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապրանքները ազատորեն շրջանառելու են եւ մեր շուկայում եւ ԱՀԿ անդամների շուկայում եւ Եվրոմիության շուկայում»։ Նախարարը չի անհանգստանում Աստանայում ընթերցված Իլհամ Ալիեւի նամակով, բոլորին նույնն է խորհուրդ տալիս։ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ալիեւի նամակին հայ ժողովրդի վերաբերմունքը բացատրում է խուճապների հանդեպ մեր հակումներով. «Մենք էսպիսի մի հատ ըսենց նուրբ լար ունենք՝ աշխարհի ծերում մեկը մեր մասին մի բան ասի, մենք դա լուրջ տրագեդիա ենք դիտարկում»։