Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նկատվել է թե գնաճ, թե գնանկում (видео)

ՀՀ շուկայում նախորդ ամսվա համեմատ տարբեր ապրանքների եւ ծառայությունների գծով նկատվել է թե գնաճ, թե գնանկում։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, շաքարավազի գինը նվազել է 0.6 տոկոսով, սուրճ-թեյինը՝ 0.2-ով, հրուշակեղենի գինը նվազել է 0.1 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղինը՝ 0,2 տոկոսով։ Սրանք Ազգային վիճակագրության ծառայության տվյալներն են։ Այսօր ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նաեւ այս տարվա եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ մայիս ամսվա արձանագրված տվյալները։