A
A
Բրազիլիայի դեսպանը զարմացած է հայերի պասիվությունից (видео)
Поддержи А1+!Հայաստանում Բրազիլիայի լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին զարմացրել է այն փաստը, որ մեր երկրից ընդամենը 10 մարդ է ներկա լինելու 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է հունիսի 12-ին` նրա հայրենի երկրում: «Երկու հոգի «Ամերիա» բանկի կողմից կազմակերպված վիճակախաղի հաղթողներն են, մեկը կամավոր է, որը զբաղվելու է խաղերի կազմակերպչական հարցերով: Անշուշտ, սա շատ քիչ է, եթե համեմատենք ձեր հարեւան երկրներից, Ռուսաստանից ստացած հայտերը», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Բրազիլիայի լիազոր դեսպանը: Պարզվում է, որ Հայաստանի մեկ ֆուտբոլասերին անհրաժեշտ է նվազագույնը 10 հազար դոլար, որպեսզի նա կարողանա վճարի աշխարհի առաջնության հետ կապված բոլոր ծախսերը (խաղի տոմսեր, ճանապարհ, հյուրանոց, սնունդ եւ այլն):