Ի՞նչ կտան Սիրիային ընտրությունները (видео)
Поддержи А1+!Հայաստանի շարքային սիրիահայերը տեսախցիկի առաջ չեն ցանկանում խոսել այսօր Սիրիայում ընթացող նախագահական ըտնրությունների մասին։ «Վախենում են»,- ասում է սիրիահայ «Օգնիր եղբորդ» բարեգործական ծրագրի Սիրիայի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանը։ Պատճառն այն, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերը, որոնք բոյկոտել են ընտրությունները, իմանալով, որ Հայաստանի դեսպանատանը սիրահայերը քվեարկել են՝ հերթական անգամ ռմբակոծել են հայաբնակ Հալեպը։ Խաչիկ Ջոզիկյանը չի թաքցնում՝ քվեարկել է Սիրայի գործող նախագահի՝ Բաշար ալ Ասադի օգտին։ Նա վստահ է, որ առաջադրած թեկնածուների շարքում Ասադը արժանի մրցակից չունի։ Մյուս երկու թեկնածուները՝ Մահեր Հաջարը և Հասան ան Նուրին, այնքան էլ ճանաչված չեն և ի վիճակի չեն եղել Ասադին հավասար ընտրարշավ անցկացնել։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը կասկած չունի, որ ընտրություններում կհաղթի գործող նախագահը։ Ուստիև՝ թե ընդդիմությունը և թե արևմտյան պետությունները, որոնք ընտրությունների առաջ փակել էին սիրիական դեսպանատները, չեն ճանաչի արդյունքները. «Այս ընտրություններով գործող կառավարությունը քարոզչական նպատակ է հետապնդում։ Սա ևս մեկ անգամ ցույց կտա, որ սիրիական հասարակությունն աջակցում է գործող իշխանություններին»։