Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Այսօր շրջակա միջավայրի պաշտպանության օրն է (видео)

Մեր շրջակա միջավայրը օրեցօր կորցնում է իր տեսքը, այն ոչ միայն չի պահպանվում, այլու խեղաթյուրվում է` կարծում են Երևանի քաղաքացիները: Ստեղծված իրավիճակի համար նրանք հավասարապես մեղադրում են եւ քաղաքացիներին, եւ իշխանություններին: Շրջակա միջավայրի պահպանության առաջին պատասխանատուն հասարակությունն է` ասում է մեր համաքաղաքացիներից մեկը: Նրան հակադարձում է մեկ ուրիշը և ընդգծում. «Քաղաքացին տեսնում է, որ պետական կառույցները հետևողական չեն` ինքն էլ դառնում է անտարբեր»: Մեկ այլ քաղաքացի նշում է` շրջակայքը դարձել է իսկական աղբավայր. «Ամեն տեղ զիբիլ է, մենք սրտացավ չենք մեր ունեցածի նկատմամբ», - «Ա1+»-ի հետ զրույցում դժգոհեց Սեդա Ղազարյանը: