A
A
Լատվիացիները հետաքրքրված են հայկական գինիներով ու անշարժ գույքով (видео)
Поддержи А1+!Այսօր տեղի է ունեցել հայ-լատվիական գործարար համաժողովը, որտեղ քննարկվել են երկու երկրների միջեւ փոխգործակցության հարցեր։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ նախ պետք է վերականգնել չվերթները, ինչպես նախկինում է եղել. «Ռիգան կարող է հանդիսանալ տրանզիտային քաղաք, որտեղից կարող ենք մեկնել մյուս երկրներ»։ Ինչ վերաբերում է բիզնես համագործակցությանը, այդ ուղղությամբ հայերը եւ լատվիացիները երկու տարի լավ աշխատել են։ Լատվիացիները հիմնականում հետաքրքրված են հայկական գինիներով, կոնյակով, մրգային օղիներով, հայկական վայրի բույսերից ստացվող թեյերով եւ ինչու չէ նաեւ՝ անշարժ գույքով։