«Բիզնեսմեն նախարարները վնասում են ներդրումներին» (видео)
Поддержи А1+!ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Գլխավոր գանձապետին խնդրեց ներկայանալ ոչ թե որպես հաշվապահ, այլ որպես ֆինանսիստ, որպեսզի 2013թ. պետական բյուջեի կատարողականի նրա զեկույցը չլինի զուտ թվերի արձանագրում: Պարոն Մանուկյանը նկատեց՝ մենք արտաքին ներդրումների առումով լուրջ նվազում ունենք՝ շուրջ 60 տոկոս. «Ինչի՞ հետեւանքով, կատարած ո՞ր սխալի հետեւանքով են գնալով պակասում ներդրումները: Արդյոք դրա վրա կարող էր մեր օրենսդրությունը ազդել: Ես հաշվել եմ՝ շուրջ չորս հարյուր անգամ օրենսդրական փոփոխություններ են արվել, սակայն պետք է հիշել՝ փողը սիրում է վստահելի տեղ գնալ: Այդ առումով մեր երկրի կոռուպցիայի ու ստվերի մակարդակը ի՞նչ ազդեցություն են ունենում ներդրումների վրա: Որքանո՞վ է մեր տնտեսական քաղաքականությունը վստահելի ու ազդում տնտեսության վերահսկելիության վրա: Արդյոք դուք ունե՞ք նման ուսումնասիրություն, ինչո՞ւ է նման վիճակ»: