A
A
Թեժ քննարկում ԱԺ-ում.«ԱԺ-ն հետ պահեք շան հաչոցներից» (видео)
Поддержи А1+!Մինչ ԱԺ-ում քվեարկության կդրվեր 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա անդրադարձավ երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է ԱԺ Գրիբոյեդով ակումբում: Պարոն Փաշինյանը նկատեց՝ պարոն Կիսելյովն անհարգալից տոնով հայտարարություններ է արել ՀՀ-ի, նրա արժեքների, նահատակների մասին. «Ես կոչ եմ անում մեր արտգործնախարարին՝ Դմիտրի Կիսելյովին պերսոնա նոն գրադա հայտարարել: Ես նաեւ խստորեն դատապարտում եմ բանավեճին ներկա մեր պատգամավորների անհարիր պահվածքը: Յուրաքանչյուր նման պահվածք թե մեր օտարերկրյա հյուրերի, թե մեր պատգամավորների կողմից հստակ հակահարվածի է արժանանալու»: