Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մի շարք հիվանդություններ ընդգրկված չեն անվճար փաթեթում (видео)

Պետության կողմից տրամադրվող անվճար սոցփաթեթում փոփոխությունները դրական անդրադարձ են ունեցել շահառուների մոտ. այսօր հայտարարեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սամվել Խարազյանը։ «Այդ փաթեթում առկա առողջապահական ապահովագրության պարտադիր բաղադրիչը տեղափոխվել է առողջապահության նախարարություն։ Այսուհետ այդ փաթեթի ներկայացուցիչները՝ քաղծառայողները, պարտավոր չեն գումարներ մուծել որեւէ ապահովագրական գործակալությանը, այլ առողջապահության նախարարությանը, որն էլ կուղղորդի այս կամ այն բուժհիմնարկ։ Փոփոխությունը գործում է 2012թ.-ից»,-նշեց ԱՆ ներկայացուցիչը։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարեւոր եւ ճիշտ է համարում այդ քայլը. «Միջնորդ կազմակերպությունների հետ համագործակցությունն ավելորդ քաշքշուկներ էր ստեղծում»: