Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Ադրբեջանը փորձում է անցնել իր պրովոկացիաների երկրորդ մակարդակին» (видео)

«Նախիջեւանի սահմանի կողմից հնչած կրակոցները նշանակում են, որ Ադրբեջանը փորձում է անցնել իր պրովոկացիաների երկրորդ մակարդակին»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին կրակոցներին՝ նշեց նորացված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը: Պարոն Իգիթյանը չի բացառում, որ այդ դեպքերը կապված են Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ Մինսկի խմբի համանախագահ, ամերիկացի Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների հետ. «Երեւի կապված է նաեւ նրա հետ, որ նա Ռուսաստանի կողմից ստանում է ահռելի քանակությամբ զենք: Նախիջեւանի հետ կապված եւս նյուանսներ կան: Չեմ բացառում, որ Ադրբեջանը փորձում է ներքաշել Թուրքիային: Ուզում եմ հավատալ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որ իրավիճակը վերահսկվում է: Չեմ կարծում, որ մենք պետք է լսենք զինվորականներին, որ համարժեք պատասխան ենք տալիս: Այստեղ քաղաքական գործիչները պետք է հարց բարձրացնեն: Այս ագրեսիան ուղղված չէ ԼՂՀ հակամարտությանը: Այստեղ հստակ երեւում է, որ ՀԱՊԿ-ի ոչ անդամ երկիրը ագրեսիայի ձեւով պատերազմ է հայտարարում ՀԱՊԿ անդամ երկրին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: