A
A
«Շտեմարաններում սխալներ չկան, բայց նենգություններ նկատվում են» (видео)
Поддержи А1+!Այս տարի բուհական ընդունելության քննություններն արտառոց չեն եղել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Կրթական ոլորտի մասնագետները: Հայոց լեզվի մասնագետ, վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը նկատեց, որ քննական թեսթերում սխալներ չեն հայտնաբերվել, չնայած, որ նենգություններ եղել են: «Ինչո՞ւ պետք է հարց տան, թե տրված նախադասություններից քանիսն են սխալ փոխակերպված, ո՞րն է ճիշտը, որը ճիշտ չէ: Նույն հայերենը չի՞: Ինչո՞ւ երեխայի համար այնպիսի պահ ստեղծել, որ ընտրի որն է ճիշտը, առանց նայելու սխալը: Կամ նշված քսան բառերից առանձնացնել գոյականը եւ ածականը: Հիմա աշխատավորը եւ գոյական է, եւ ածական: Եթե տեքստում տան, դիմորդի համար ավելի հեշտ կլինի, իսկ բառերից ընտրելը, իհարկե նենգություն է»,-օրինակներ բերեց տիկին Ստեփանյանը: