A
A
Կիսելյովը սրել է, որ բանավեճ գնա (видео)
Поддержи А1+!Ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի` երեկ մեր խորհրդարանում արված հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում ռուսաց լեզուն պետք է մեծ տեղ ունենա, որպեսզի ռուսները շարունակեն ապահովել Հայաստանի անվտանգությունը, այսօր բորբոքել էին Ազգային ժողովը։ «ԱԳՆ-ն պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ հայտարարելու հարցը».- հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանին չի գոհացրել նաեւ Կիսելյովի հետ հանդիպած հայ պատգամավորների լռությունը։ Հայկ Բաբուխանյանը երեկ ներկա է եղել այդ հանդիպմանը՝ ոչ ոք չի վիրավորել հայոց լեզուն եւ հայ ժողովրդին. «Նման բան ինչ-որ ասեց պարոն Նիկոլը, ինչ էր, Փաշինյանը, նման բան տեղի չի ունեցել ընդհանրապես»։