Հետ դեպի սովետական ստանդարտներ (видео)
Поддержи А1+!Այսօր Երեւանում տեղի ունեցավ համաժողով, որի ժամանակ ռուս փորձագետները հայ գործարարներին եկել էին բացատրելու, թե ինչ ստանդարտներ են գործելու Մաքսային միությունում արտահանման եւ ներկրման դեպքում: Բացատրություններն ընդհանուր էին: Հիմնական փաստարկն այն էր, որ ՀՀ-ն միայն շահելու է: Մաքսային մտնելով` ՀՀ-ն իր 76 տեխնիկական կանոնակարգերը պետք է համապատասխանեցնի միության ընդամենը 34 ստանդարտին: Էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը հայ արդյունաբերողներին ու բիզնեսմեններին ներկայացրեց ՄՄ-ում առկա ստանդարտիզացման խաղի կանոնները. «Ամեն ինչ անում ենք, որ մեր բիզնեսմեններին դժվար կացության մեջ չդնենք, չխոչընդոտենք նրանց գործունեությունը»: Ըստ մայիսի 29-ին ստորագրված համաձայնագրի` Մաքսային համակարգը ՀՀ-ում գործելու է 2015թ. հունվարի 1-ից: Մինչդեռ ՀՀ ապրանքաշրջանառության ստանդարտները հիմնականում համապատասխանեցված են եվրոպական չափանիշներին: Արդյոք չի՞ առաջանում հակասություն. «Մաքսայինում էլ հիմնական ստանդարտները, եթե ուզում եք իմանալ, եվրոպական ստանդարտներն են»: