Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ (видео)

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս պահին բողոքի ակցիայով գտնվում է գլխավոր դատախազության դիմաց եւ պահանջում է գլխավոր դատախազի հետ հանդիպում։ Նրանք պահանջում են, որ տուժող 28-ամյա աղջկա , ում անունը չի հրապարակվում, բռնաբարության գործով ներգրավված իրավապահ մարմինները ենթարկվեն պատասխանատվության։ Նույն պահանջով նրանք քիչ առաջ Բաղրամյան 26-ում էին, իսկ դատախազությունից հետո գնալու են Վճռաբեկ դատարան։ Կընդունի՞ արդյոք նրանց Գլխավոր դատախազը, թե ոչ՝ կիմանանք մի փոքր ուշ։ Այս պահին կոալիցիայի անդամներից 2 հոգի եւ փաստաբանը գտնվում են շենքի ներսում եւ փորձում են հանդիպում կազմակերպել։