Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մի քանի ակցիա միաժամանակ՝ Բաղրամյան 26-ում (видео)

Բաղրամյան 26-ի դիմաց այսօր հավաքվել էին նաեւ Հարսնաքարի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալների հարազատները. կրկին պահանջում էին արարքի անհատականացում։ Այսօր նրանք իրենց բողոքի նոր հասցեատեր ունեին. «Դատախազի դեմ ենք ելել, դատախազը եկավ իր վճիռը կարդաց, գնաց»,- նշեց ամբաստանյալներից Արման Խաչատրյանի մայրը՝ Սուսաննա Դավթյանը։ Նախորդ դատական նիստում դատախազ Արմեն Մարուխյանը կարդացել է մեղադրական ճառը եւ անփոփոխ թողել դատավճիռը։ Իսկ հունիսի 23-ին կհրապարակվի արդեն Վերաքննիչի դատավճիռը։ «Երկու տարի է՝ գործի հետ կապ չունեցող մարդիկ նստած են, չգիտեմ ո՞ւմ թելադրանքով,ո՞ւմ կարգադրությամբ, խեղաթյուրված ձեւով քննություն են արել, անմեղ մարդը արդեն 2 տարի է՝ կալանավորված է»,- ավելացրեց Յաշա Խաչատրյանը։