A
A
Գառնու տաճարի փոխարեն կարաոկե ակո՞ւմբ (видео)
Поддержи А1+!«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը իշխանությունների հետ ոչ մի հույս չի կապում: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ա1+»-ի հարցին ի պատասխան հայտարարեց նախաձեռնության անդամ Սիփան Փաշինյանը: Նախաձեռնության մեկ այլ անդամ Սոնա Ասատրյանն էլ հավելեց, որ իրենք մինչ այս դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սպասում են պատասխանի, սակայն ամեն դեպքում շարունակելու են իրենց ակցիաները: Սոնան նաև տեղեկացրեց, որ վաղը նախաձեռնությունը բաց նամակով հանդես կգա. «Մենք պայքարելու ենք այնքան, որ պատմամշակութային կոթողը չապամոնտաժվի և չտեղափոխվի»: