Քառյակ կլինի, հնգյակ, թե եռյակ, կարևոր չի. Հովիկ Աբրահամյան (видео)
Поддержи А1+!«Քառյակ կլինի, հնգյակ, թե եռյակ, կառավարությունը պատրաստ է համագործակցել, եթե առաջարկները ողջամիտ են»,- այսօր ոչ իշխանական ուժերի 12 կետերին անդրադառնալով՝ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա մասնակցում էր «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումին. «Ոչ իշխանական ուժերի պահանջները կարելի էր ձևակերպել որպես «համագործակցություն» կամ էլ «առաջարկություն»։ Ամեն դեպքում, մենք քննարկում ենք, և յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն ընդունվելու է։ Ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետերի մեծ մասը արտահայտված են կառավարության ծրագրում, որ հաստատվել է Ազգային ժողովի կողմից»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության համար կարևոր չի, թե ով է վեր հանում խնդիրները. «Կարևորը մենք կատարենք գործ, որը մեր տնտեսությունը կզարգացնի»։