A
A
Մոր և մանկան մահացության դեպքերը նվազել են (видео)
Поддержи А1+!Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա տեղեկացմամբ՝ անցյալ տարի գրանցվել է մայրական մահացության 8, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում՝ 1 դեպք: Նա նշեց, որ ԱՊՀ երկրներում մայրական մահացության միջին ցուցանիշը 29,3 է (100 հազար ծնունդի նկատմամբ), Հայաստանում՝ 19,2 տոկոս։ ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի տվյալներով՝ մանկական մահացությունը կրկնակի նվազել է, Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը նախորդ տարի եղել է 9,8: