Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ովքե՞ր էին ուզում սպանել Արմեն Փիլոյանին (видео)

Սա պատմություն է ավելի քան կես տարվա վաղեմության սպանության փորձի մասին։ Զոհին անծանոթ մոտ 10 հոգի տասնյակ ուրիշների ներկայությամբ սուպերմարկետներից մեկի մուտքի մոտ դանակներով հարձակվում են Արմեն Փիլոյանի վրա։ Բռնությունը շարունակվում է նաեւ սուպերմարկետի ներսում: «Արմեն Փիլոյանին 16 հարված են հասցնում եւ էդ ընթացքում վաճառողը շարունակում է իր առեւտուրը, կամ գնորդը շարունակում է իր առեւտուրը եւ որեւիցե մեկին չի հետաքրքրում, որ իր կողքին մարդ են սպանում»,-ասաց տուժողի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը։ Արմեն Փիլոյանին փրկում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ Տարոն Բաղդասարյանը, որին նույնպես որոշ հարվածներ են բաժին հասնում։ Այսօր Արմեն Փիլոյանը հրաժարվում է խոսել զուտ անվտանգության նկատառումներով, հանցագործների մեծ մասն ազատության մեջ է: