Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հովիկ Աբրահամյան. Ես դա չեմ հանդուրժելու (видео)

Այսօր մինչ կառավարության նիստն սկսելը վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «ամբոխային երեւույթներին», երբ իշխանության ներկայացուցիչների եւ պատգամավորների վրա մանրադրամներ են նետում։ Նա նկատի ուներ անցյալ շաբաթ տեղի ունեցածը, երբ ԱԺ ետնամուտքի մոտ «Դեմ եմ»-ի անդամները պատգամավորների վրա 10 եւ 20 դրամանոցներ նետեցին՝ պարտադիր կուտակայինի օրենքն անցկացնելուց հետո։ Վարչապետն այս ամենն անվանեց «ծայրահեղ սանձարձակ պահվածք». «Չեմ ուզում, որ խոսքերս սխալ արտահայտվեն, կողմ եմ խաղաղ հավաքների անցկացմանը, բայց ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են ուրիշների իրավունքները»։