Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«ՀՀ կառավարությունը չի հետաքրքրվում փախստականներով» (видео)

«25 տարի է՝ Հայաստանի իշխանությունները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում ադրբեջանահայ փախստականների օգնելու համար»,- այսօր հայտարարեցին հենց իրենք՝ ադրբեջանահայ փախստականներն ու իրենց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամները. «Օրեցօր մենք ավելի ու ավելի շատ ենք համոզվում, որ նրանք անգամ մտադիր չեն ինչ-որ քայլեր ձեռնարկել»։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նույնպես մտահոգված է փախստականների խնդիրներով, նշեց, որ եթե տարիներ առաջ ադրբեջանահայ փախստականների հարցը լուծելու իրական կամք լիներ, ապա այսօր հեշտ կլիներ նաև սիրիահայ փախստականների հարցերը լուծել. «Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի հիմնական խնդիրը փախստականներին «անձնագրավորելն» է, արագ-արագ քաղաքացիություն տալը եւ վերջ, մյուս բոլոր հարցերը մնում են բաց»։