A
A
Կբողոքարկեն փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի գործողությունները (видео)
Поддержи А1+!«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր հայտարարեցին, որ իրենց գրավոր պահանջներին վարչապետը դեռ չի պատասխանել։ Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանի խոսքով՝ կառավարության բոլոր տիպի բարեփոխումները նպատակ ունեն թուլացնել նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք շարունակելու են պայքարել իրենց պահանջների իրականացման համար։ Հիշեցնենք, որ նախաձեռնության պահանջները 4-ն են, որոնք հիմնականում առնչվում են կարմիր գծերին, տեսախցիկների և արագաչափերի տուգանքներին և վարորդների իրավունքների պաշտպանությանը։