A
A
Հայ գրողները վրդովված են (видео)
Поддержи А1+!«Թուրքիան ծայրահեղ վիճակում է». այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վերջերս այդ երկրից վերադարձած գրող Արտեմ Հարությունյանը։ Նա մասնակցում էր բանաստեղծական մրցույթի, որտեղ շահել է լավագույն մրցանակը։ Պարոն Հարությունյանը ընդգծեց. «Այդ երկրում ներքին վիճակը չափազանց լարված է, փողոցներում ցույցեր էին: Ոստիկանությունը շներով ուղեկցում էր ամբոխին: Թուրքիայում սոցիալ-տնտեսական լուրջ անարդարություններ կան»,- ասաց նա՝ հավելելով, որ այս իրավիճակն անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության խնդրին. «Թուրքիան մտադիր չէ որևէ կերպ ընդունել Հայոց ցեղասպանությունը: Իր ներքին խնդիրները հաշվի առնելով՝ այս երկիրը փորձում է սիրաշահել եվրոպական երկրներին և դիվիդենտներ շահել: Հիմա էլ Թուրքիան կազմակերպում և զինում է սիրիական ընդդիմադիրներին»: