Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Ի պատասխան զինվորների սպանության` պետք է նավթամուղ պայթեցնել» (видео)

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերը կապ չունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ». այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: «Այսօր մոլորակի բոլոր սահմաններում տեղի ունեցող դեպքերը կապ ունեն աշխարհում տարբեր անկյուններում տեղի ունեցող զարգացումների հետ: Սահմանում տեղի ունեցած կրակոցները ավելի շատ կապված են 3 ֆունդամենտալ տարածքների հետ, որտեղ կատարվածը արտահայտվում է նաև մեր սահմանային հատվածում: Առաջինը անվանեմ պայքար Եվրոպայի համար, երկրորդը` Ռուսաստանի ճակատագիրը և երրորդը ` իսլամիստների կողմից քաոսի տարածում Արևելքում»,-մեկնաբանեց նա: Ըստ պարոն Մանուչարյանի`ներկա աշխարհակարգը արդեն սպառել է իրեն, և նոր ձևավորվող աշխարհակարգում Հայաստանը մեծ գերտերությունների ձեռքին գործիք չդառնալու համար պետք է կարողանա սեփական քաղաքականությունը մշակել. «Մենք ունենք բոլոր հնարավորությունները սեփական քաղաքականությունը մշակելու համար, բայց դա չի կարող անել ոչ ներկա իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը, քանի որ բոլորը կախված են մադրիդյան սկզբունքներից: