A
A
«Աֆրիկյանների շենքը մահացավ, էլ ի՞նչ կարող էինք անել» (видео)
Поддержи А1+!Աֆրիկյանների շենքի մետաղական պարիսպների ետևում աշխատող բանվորներն ապամոնտաժում են հուշակոթողի վերջին քարերը։ Պարիսպների մյուս կողմում այլեւս ակտիվիստներ չկան: Նրանցից Հելենա Մելքոնյանը մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, թե իրենց բացակայությունն ամենեւին չի նշանակում պայքարի դադարեցում. «Մենք երիտասարդներով չենք դադարելու ընդհանրապես պայքարը, ամեն մի քանդված քարի համար սեփականատերը և քաղաքային իշխանությունը պետք է պատասխանատվություն կրեն»,- ընդգծեց նա: «Ի պաշտպանություն Աֆրիկյանների տան» նախաձեռնության անդամ Շողակաթ Վարդանյանը խոստովանում է՝ սխալներ թույլ են տվել, սակայն պայքարը շարունակելու են օրենքի սահմաններում. «Քանի որ հակառակ կողմից անօրինությունն էլ չափից շատ ա, դրա համար էլ վերջին քարերը հանվում են»։