Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

1000 դրամով «կպայքարեն» էլետրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ (видео)

Կառավարությունն այսօր որոշեց 1000 դրամով բարձրացնել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող նպաստի չափը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ դրա համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ օգոստոսի մեկից թանկանալու է էլեկտրաէներգիան, այդ իսկ պատճառով որոշել են բարձրացնել 105 հազար ընտանիքներին տրվող նպաստները։ Սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի առաջարկի իրականացումն է՝ գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: