Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

IWPR. Ինչու մենք չօգտագործեցինք Իրանի հնարավորությունները (видео)

«Մեդիա կենտրոն»-ում ընթանում է «Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով քննարկում, որը կազմակերպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: «Գործարար շրջանակներից որևէ արձագանք չեղավ սակագների թանկացման ժամանակ, և իշխանությունները մտածում են, որ կարող են շարունակել բարձրացնել սակագները։ Մենք չօգտագործեցինք Իրանի հնարավորությունները: Կա խանգարող հանգամանք, օրինակ` ռուսական կապիտալը, որի մասին մենք չենք բարձրաձայնում»,- հայտարարեց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը։ «Հայաստանի էներգետիկ դաշտում գործում է ռուսական մոդելը, և ներդրողները չեն գալիս Հայաստան, քանի որ շուկան ազատ չէ»,- նկատում է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը: