A
A
Եթե մենք կորցնենք համալիրը... (видео)
Поддержи А1+!Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագիրն անորոշ է: Մինչ օրս անհայտ է նրա նոր սեփականատերը. աճուրդի շրջանակներում որեւէ հայտ չի ներկայացվել այն շահագործման վերցնելու: Մինչդեռ այս պահին զուգահեռ ընթանում են բազմաթիվ դատական գործընթացներ համալիրի շուրջ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մայիսի 19-ից սկսած ԴԱՀԿԾ կողմից 4-րդ անգամ է աճուրդի հանվել: Եթե առաջին աճուրդի ժամանակ մեկնարկային գինը 19 մլրդ դրամ էր, ապա այժմ այն իջել է 14 մլրդ-ի: 4-րդ աճուրդի ժամկետը կլրանա հուլիսի 14-ին, սակայն մայիսից մինչ օրս ոչ մի գնորդ չի հայտնվել: Համալիրի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի համար այս աճուրդն անընդունելի է: