A
A
«Եվրասիական միության հետ կապված ընթացքը ոչ ներկա ունի, ոչ ապագա» (видео)
Поддержи А1+!Մեկ ամիս է՝ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Պորոշենկոն եկավ կիևյան մայդանի ընդվզման արդյունքում՝ իր հետ բերելով բազմաթիվ խնդիրներ եւ դրանցից դուրս գալու խոստումներ։ Նա վստահեցրեց, որ հետ կվերադարձնի Ղրիմն ու խաղաղություն կհաստատի հարավ-արևելյան շրջաններում։ «Այն խնդիրները, որոնք կանգնած են Ուկրաինայի նորընտիր նախագահի առջև, այնքան լուրջ են և բարդ, որ դժվար թե հնարավոր լինի՝ մի ամսվա ընթացքում նա դա կատարի, կամ նույնիսկ դրա մի մասը»,- վստահեցնում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, իսկ քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը հավելում է.«Այս ընթացքում ուկրաինական պետականության կարևոր, առանցքային հենասյուները էապես ամրապնդեցին, ավելի մարտունակ դարձավ կառավարական զինված ուժերը»։