Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Սահմանադրական փոփոխություններն ու «հեռացող» նախագահը (видео)

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը նույնիսկ Անկախության հռչակագրում է տեսնում կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու պահանջ։ «Հռչակագրի ամբողջ բովանդակությունը մի քանի հոդվածներով վկայում է, որ խորհրդարանական կառավարման ձեւը պիտի ընտրվի»,-ասաց նա։ Պարոն Բալայանը առանձնացնում է, մասնավորապես հռչակագրի 12-րդ եւ 3-րդ կետերը, որոնցում Սահամանդրությունը փոփոխության ենթակա է եւ Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունք է վերապահում միայն Գերագույն Խորհրդին, անկախության առաջին տարիների խորհրդարանին։ Մենք. ըստ ՍԴ անդամի, չգիտես ինչու ընտրեցինք կիսանախագահական համակարգը. «Իրավական ձեւը կլիներ նա, որ բռնեին հռչակագրում փոփոխություն մտցնեին, ոչ թե հռչակագրի վրա հենվելով հռչակագրին հակառակ կառավարման ձեւն ընտրեին»։