A
A
Հատված Այբ-Ֆե-ի ուղիղ եթերից (видео)
Поддержи А1+!Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը դիմում է ՀՀ վարչապետին, որ այն կարտոֆիլագործ գյուղացիները, որոնք հնարավորություն ունեն կարկտահարությունից հետո դաշտերը վերականգնելու, պարարտանյութ տրամադրվի: Այսօր նա այս կոչով հանդես եկավ «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում: Պարոն Բերբերյանը նկատում է` մենք ունեցանք բարենպաստ ձմեռ, սակայն, չգիտես ինչու, մարտին եր իշխանությունները հայտարարեցին, թե սակավաջուր տարի է սպասվում. «Գյուղատնտեսական շրջանի սկսվելուց ընդամենը 3-4 ամիս առաջ հայտարարել այս մասին, ուղղակի խեղկատակություն էր, քանի որ հատկապես վերջին օրերին բավականին շատ էին անձրեւները»: