Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանի անվտանգությանը» (видео)

Ներկայումս ՀԱՊԿ-ը ոչ միայն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլեւ՝ սպառնում է։ Այսօր «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» համաժողովի ընթացքում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։ Նա նկատի ունի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը։ Պատգամավորը վստահ է՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին միայն դեկլարատիվ բնույթ է կրում, ինչը չի կարող ասել ՆԱՏՕ-ի մասին. «ՆԱՏՕ-ն աջակցում է նաև Հայաստանում տեղի ունեցող դեմոկրատական և ինստիտուցիոնալ բարեփոխումներով»,- նշեց պատգամավորը։