Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հրդեհներն ավելացել են 35 %-ով (видео)

Հայաստանում ընթացիկ տարում հրդեհի դեպքերն ավելացել են երեսունհինգ տոկոսով: Այս տվյալներն այսօր հաղորդեց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ հրդեհների առաջացման հիմնական պատճառն այս տարվա չոր եղանակային պայմաններն են, մեծ է նաև մարդկային գործոնի դերը։ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետը նշեց, որ հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է մարդկանց իրազեկվածությունը բարձրացնել։ Իսկ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի փոխանցմամբ՝ մեր անտառներում հրդեհների թիվն ավելի քիչ է, քան այլ երկրներում։