Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ժանդարմները հսկում են ՀՀԿ-ականներին (видео)

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նոր քաղաքական մշակույթ բերեց ավագանու նիստերում։ Այսօր այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ ամփոփելով իրենց մեկ տարվա աշխատանքը։ Տիկին Բախշյանի համոզմամբ՝ նախկինում ավագանու նիստերը եղել են շուտասելուկի նման. «Այսինքն` նախագծերը առանց քննարկումների ներկայացվել ու քվեարկվել են, բայց հիմա այլեւս այդպես չէ»: «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարը հիշում է, որ սկզբում ՀՀԿ խմբակցությունը դժվար էր ընդունում, երբ իրենք որոշ հարցերի դեմ էին արտահայտվում։ Նույնիսկ անձնական վիրավորանքներ էին հնչեցնում իրենց հասցեին, իսկ հետո քաղաքապետը հասկացավ, որ ճիշտն իրար լսելն է: