Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դիվանագիտական խնդիրները զինվորը լուծում է իր արյան գնով (видео)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երաժիշտ Վահան Արծրունին եւ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեցին սահմանում տեղի ունեցող լարվածության մասին. «Երբ պետությունը չունի հստակ դիվանագիտություն, ապա միշտ այդ խնդիրների բեռը ծանրանում է զիվորի ուսերին, ու հենց այդ դիվանագիտական խնդիրները զինվորը լուծում է իր արյան գնով»,--ասաց Վահան Արծրունին, ով սահմանային լարվածությունը կապում է ոչ ճիշտ քաղաքականության հետ։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով դիվերսիոն գործողություններին, ասաց. «Ակնհայտ երեւում է, որ Ադրբեջանը սահմաններում մեզնից մի քանի անգամ շատ է խախտումներ կատարում ու ցույց տալով իր զինվածության հնարավորությունները՝ հաշվի չի առնում նույնիսկ Ռուսաստանին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։