Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Փարաջանովի արվեստը քաղաքակրթությունների հաշտեցման արվեստ է (видео)

Շահերը բաժանում են, իսկ արժեքները` միավորում. Փարաջանովի արվեստը քաղաքակրթությունների հաշտեցման արվեստ է` համոզված է կինոգետ Դավիթ Մուրադյանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ծիրանի ծառ» նախաձեռնության շրջանակում «Ժողովրդական արվեստի հանգույց» մշակութային կենտրոնում անկացվեց կլոր սեղան` նվիրված Սերգեյ Փարաջանովին: Հավաքվել էին Փարաջանովի ստեղծագործության երկրպագուներն ու նրանք, ովքեր ռեժիսորին անձամբ են ճանաչել: Նախաձեռնությունն իրականացրեց կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Հայաստան է եկել Ամերիկայից: