Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հատված Այբ-Ֆե-ի ուղիղ եթերից (видео)

Յուրաքանչյուր լրագրող, իհարկե, պետք է իր գրած նյութի մասին տեղեկություն ունենա, բայց շատ ավելի կարեւոր է նրա լրագրողական հմտությունները։ Այսօր Ա1+-ի հետ զրույցում հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյան. «Այլապես պետք է պատգամավորներն էլ իրենց գիտելիքները ստուգեն, քանի որ մեր լրագրողները, պատգամավորների մեծ մասին իրենց գիտելիքներով կհաղթեն»։ Գեւորգ Հայրապետյանը վստահ է, որ պետական պաշտոնյանները բարձրացնելով ԱԺ-ն լուսաբանող լրագրողների ընտրության հարցը, փորձում է կաշկանդել նրանց. «Ստացվում է, որ պետական մարմինը փորձում է իր ձեռքը վերցնել ամեն ինչ ու անձամբ որոշել, թե ով կլուսաբանի իրենց»։